antichrist.
• , ն հլ. (-ին, -ամբ, -ինք) «սուտ Քրիստոս, անտիքրիստոս, գալոց վերջին սուտ Մեսիան» ՍԳր. Ոսկ. բ. թես. Կոչ. 318 Եփր. հռ. 34, 35. Եւթաղ. 143. Իգնատ. թղ. 100. որից նեռնագործ «չարագործ» (Ալի-շան, Հին հաւ. էջ 232)։ Կղնկտ. հրտր. Էմի-նի, էջ 59 ունի «չար ոգի» նշանակությամբ. «Սկսաւ տրտնջել և հայհոյել զնահատակն Քրիստոսի զԳրիգորիս և ասէր. Մեզ Նեռն ընտրեցաւ Գրիգորիսն այն». (նկատողութիւն 2. Ն. Ակինեանի՝ ՀԱ 1929, էջ 703-4)։
• =Ներոն կայսեր յունաձև Νέρων անունից ձևացած. (Ներոն<լտ. Nero նշանակում է բուն «ուժեղ» և ծագում է հնխ. ner-«այր, մարդ» բառից. հմմտ. սանս. nár-, զնդ. nar, պրս. nar, յն. ἀνήρ ևն. Walde 517)։ Այս ևայսեր վերայ արդէն Յայտ. ժգ. 18 մի ակ-նարկ կար՝ իբր դերաքրիստոսի վրայ. «Աստ է իմաստութիւն. որ ունի միտս՝ համարեսցի զթիւ գազանին. թիւ եղեալն մարդոյ և թիւ անուան նորա և այս. վեց հարևր վաթսուն և վեց»։ Ներոնի անունը տառահաշւով հա-նում էին 666 և քրիստոնեաներից ջատերը ա՛յնպես ընդունեցին նրան՝ իր հանած մե։ ծամեծ հալածանքների աատճառաւ հմմտ Ոսկ. բ. թես. «Խորհուրդն անօրէնութեան արդէկ իսկ զօրանայ. զՆերոնէ ասէր, որպէս թէ օրինակ էր Նեռինն»։-Հիւբշ. It' 19, 472։
• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Հիւնք. և վերջին անգամ Հիւբշ. IF 19, 472-5, հլ. թրգմ. ՀԱ 1907, 249-250։ Lag Urgesch. 67 սնս. ništya «մերժում, ար-համարհանք»։ Ալիշան, Հին հաւ. 232-3 գերմ. nornes «մարդկանց բախտը գը. րող վհուկները», Բևեռ. նեռ «դժոխոց չաստուած մը»? Բառիս վրայ շատ ըն-դարձակ խօսում է Թ. Աւդալբէգեան Հ1 1928, 418-428 և 494-503, և մերժե-լով Ներոնից ծագումը (հայերը Ներոնից դժգոհելու ոչինչ չունէին. ընդհակառակր նա խաղաղութիւն բերաւ հայ երկրին), դնում է Միհր աստծու անունից։
• ԳՒՌ.-Ջղ. նեռն, Ալշ. Երև. Մշ. Սլմ. նեռ, Շմ. նէռը, Ախց. Ատն. Ղրբ. Ննխ. նէռ, Ղրղ. լէռ!
• ՓՈԽ.-Հայերէն նեռ ձևից փոխառեալ եմ համարում կապադովկ. յն. νήρια, որ ոսա Karolides, Iλ. συγϰρ. 200 գործածական է ժո-ղովրդական երգերի մէջ, իբրև «Քարոն կամ Մահ». կանայք հասկանում են իբրև «միւս աշխարհը»։ (Karolides կցում է սանս. na-rakas «ստորերկրեայ աշխարհ» բառին)։